Մայիսյան եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձն այս տարի տոնում ենք տարբերվող՝ հիրավի հաղթական ոգով, մեծ ծավալի դրական էներգիայով, ջերմությամբ, հպարտությամբ և հավատով մեր պետության ու ժողովրդի հանդեպ:

Տա Աստված՝ այսօր մեզանում տիրող տրամադրությունները նպաստեն և բազմապատկեն Հայաստանի՝ արդեն վաղը ձեռքբերվելիք հաղթանակները՝ զարգացման նոր նշաձողի հասցնելով մեր երկրի, տրամաբանորեն՝ նաև յուրաքանչյուրիս հաջողությունները:
Շնորհավո՜ր հաղթանակի և խաղաղության տոնը:

 

Արմեն Պետրոսյան