ֆրանսիայում հայ հասարակական գործիչ Արման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զարթոնք ապրող հաղթական հայ ազգին ոչի՛նչ և ո՛չ ոք այլևս չի կարող պատնեշ հանդիսանալ։

Հայ ժողովուրդը տասնամյակներ ի վեր առաջին անգամ բացառիկ հնարավորություն ունի այս թավշյա, ոչ բռնի, իր տեսակով ունիկալ հեղափոխության շնորհիվ վերջնականապես ապացուցելու աշխարհասփյուռ իր զավակներին և միջազգային հանրությանը,որ նա վաստակել է իրավունքը ապրելու ազատ, դեմոկրատական և արդար Հայրենիքում։

Ցանկացած այլ ուղի, որ կորդեգրեն իրենց նեղ անձնական շահերից և քաղաքական անհեռանկար ու մաշված հաշվարկներից դրդված քաղաքական այրերը կամ իրենց ժողովրդի մաս հռչակած նոր և հին կուսակցությունները, դատապարտված է տապալման և հավասարազոր է ազգային դավադրության։

Մենք իրավունք չունենք կրկնելու 100 տարի առաջ գործած մեր անցյալների ճակատագրական սխալները։
Դրա փոխարեն ունենք պատմական հնարավորություն միավորվել, համախմբվել ու կերտել մեր պապերի երազած Հայաստանը։

Կոչ եմ անում բոլոր այդ արկածախնդիր գործիչներին ցուցաբերել քաղաքական խոհեմություն և հասունություն և ժամ առաջ ու անվերապահորեն ընդգրկվել հայոց պատմության առաջին պրոգրեսիստական
շարժմանը և հնարավորություն տալ մեր երիտասարդությանը և ապագա սերունդներին իրագործել իր երազանքը ՝

ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԵՎ ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ»։