«Սիրո և համերաշխության» հասարակությունը չի կարելի փոխակերպել «ատելության և թշնամանքի» հասարակության:
Չի կարելի այլախոհությունը պիտակավորել որպես ազգային դավաճանություն:
Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել» ու ասել, որ քաղաքական առևտրով չեք զբաղվում:
Չի կարելի ազդարարել ազատության մասին ու ճնշել մնացածի ազատությունը:
Չի կարելի խոսել արդարությունից, երբ գործիքակազմդ սկսում է չտարբերվել հեղափոխական տեռորի գործիքակազմից:
Չի կարելի բանակցություններից խոսել, իսկ իրականում կազմակերպել դեբատների ձևաչափ:
Սև ցուցակներ, հետո՝ երևի անցակալիների ցուցակներ, հետո՝ երևի գնդակահարման ցուցակներ, հետո՝ երևի սննդամթերքի բաշխման ցուցակներ...
Այս ճանապարհը տանում է ոչ թե #ՀՀԿհեռացիր-ին, այլ՝ #Պետությունվերացիր-ին:
Պետք չէ սևացնել ո՛չ Նիկոլին, ո՛չ էլ Կարապետյանին, ո՛չ էլ որևէ մեկին: Դիպլոմը vs Գազպրոմը շատ թույլ փաստարկներ են: Հայաստանին ոչ թե կոմպրոմատների պատերազմ է պետք, այլ՝ հետագա զարգացման ծրագրերի մրցակցություն, ոչ թե հոխորտալ է պետք, այլ լսելու ունակություն ունենալ, ոչ թե զագցմունք է պետք, այլ բանականություն:
Մինչև մայիսի մեկի ԱԺ հատուկ նիստը դեռ կա «ոսկե պատուհան»:
Երբ մտնում ես փակուղի, ապա կես քայլ հետ գնալը նահանջ չէ, այլ՝ թունելի վերջում լույս տեսնելու շանս: