Այսօր հանրահավաքի ընթացքում փորձ է արվել յուրովի մեկնաբանությամբ քաղաքականացնել ՀՀ ոստիկանության պետի խոսքը հանրությանն ու ոստիկանությանը:

 


Հայտնում ենք, որ ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր, այլ պետության կայունությամբ մտահոգ, հասարակական կարգի պահպանման պատասխանատու, պետականության և քաղաքացու իրավունքների պաշտպան համակարգի ղեկավարի խոսք: