Համախմբման արդյունքում արձանագրված հաղթանակը, իր իրական ու երևակայական մակարդակներով հանդերձ, որոշակի փոփոխություններ բերեց Հայաստանի քաղաքական համակարագում:
Ուզում եմ արձանագրել այդ փոփոխություններից մի քանիսը, քանի որ քաղաքական որոշ ուժեր արդեն փորձում են ակտիվություն ցուցաբերել և տեղավորվել նոր քաղաքական իրողությունում:

1. Երիտասարդները ցույց տվեցին, որ Հայաստանում, այս շարժումից դուրս, այլևս չկան քաղաքական գործիչներ և քաղաքական կուսակցություններ: Որովհետև երիտասարդները փաստեցին, որ անհատակենտրոն քաղաքական կառույցները այլևս համարժեք /ադեկվատ/ չեն սոցիալական իրականությանը:

2. Այս շարժումը փաստացի «թոշակի» ուղարկեց ավագ սերնդի՝ իրենց ծանրակշիռ քաղաքական գործիչ համարողներին՝ ցույց տալով, որ նրանք վերջին ավելի քան տասը օրվա ընթացքում չկարողացան տալ ընթացող պրոցեսների քաղաքական գնահատական և հեռանկար, որովհետև նստած սպասում էին իրենց կուսակցությունների շեֆերի արձագանքին:

շարունակելի...