Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց նրա անունից հղվող կոչը, այնտեղ ասված է.

Լայն տարածման համար.

 

1. Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ

2. Դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոց

3. Ապակենտրոնացեք

4. Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու իշխանության հոգեվարքը և վնաս է հասցնում մեր հայրենիքին։

5. Նախարարներին, զանազան վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին. Հենց հիմա հրաժարական հայտարարեք, մի կիսեք մահացող ռեժիմի բռնությունների պատասխանատվությունը

Տարածել, տարածել, տարածել...

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվել է ուժայինների կողմից՝ մոտ 2 ժամ առաջ, նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվություն դեռեւս չկա: