Վարչապետ Սերժ Սարգսյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայացավ: Նախ հանդիպման փաստն ինքնին արդեն ուրախալի է, իր ձևի մեջ: Սակայն հանդիպման արդյունքները խոստումնալից չէին: Ուստի բախումների, բռնությունների չգնալու համար կա հնարավորություն, թոթափել բոլոր տեսակի ամբիցիաները ու հարգել մեր ժողովրդին: Ինչ է, 10 տարի պարբերականությամբ մենք դատապարտվա՞ծ ենք բռնություններ ու համատարած լարվածություն տեսնել: Ժամանակ է պետք ինքնակազմակերպվելու համար, կայունություն է պետք տևական ժամանակ, որպեսզի որոշակի աշխուժացում լինի զարգացման ուղղությամբ: Հեղափոխությունն էլ ելք չի, քանի որ ցանկացած հեղափոխություն սթրես է երկրի ու ժողովրդի համար, ու դա հաղթահարելն էլ է ժամանակ պահանջում: Ուստի ժամանակ կա այս իրավիճակը խաղաղ հաղթահարելու համար: Իսկ այդ ժամանակը մեզնից յուրաքանչյուրից է գնում:
Բանակցության մասին:


Բանակցության օրակարգը կոմպրոմիսային չէր, պահանջ թելադրելով ուլտիմատում հնչեցնելով բանակցային գործընթացը տապալվում է: Իսկ ժողովուրդը մեղավոր չի: Շաքար գոռալով բերանը չի քաղցրանում:


Ամենաշատը որ այս պահին յուրաքանչյուր հայ մարդու մտքում ակտիվ շրջանառվում է, բռնություն չլինելն է, իսկ դրա համար պետք է հող նախապատրաստել: Համենայնդեպս ոչ էսօրվա բանակցությունների հիմքով ու բովանդակությամբ:


Քաղաքական ուժերին կոչ եմ անում, չբավարարվել ուղղակի հայտարարություններով, այլև բոլորով հանդիպել ձեր գործընկերոջ հետ, ժողովուրդը մեղավոր չի որ տրվելով տարբեր տեխնոլոգիաների ոգևորության պիկին է հասել ու կարող է այդ ոգևորությունը սխալ ուղով գնա, չի կարելի նման բան թույլ տալ ու մեղադրել մի քանի հոգու, և տուժի ամբողժ երկիրը:
Երկիրը վարի ենք տալու Ուկրաինայի պես, չի կարելի թույլ տալ: Մայդաններ չենք ուզում, սահմաններում լարվածություն չենք ուզում, ինչպես այսօր են ատամները սրած սպասում մեր հակառակորդ հարևանները:
Խաղաղ ապրել ենք ուզում:


Խորհրդարանական հարգելի ուժեր, կոչ եմ անում տարբեր ձևաչափերով հանդիպել պարոն Փաշինյանի հետ և քննարկել խաղաղ ելքերի մասին, այսպիսի օրակարգը խաղաղ ելքեր չի խոստանում: Եթե արյուն եղավ բոլորս ենք տուժելու, ու հեչ կարևոր չէ, թե ում վրա կլինի այդ արունը իշխանության, թե Նիկոլ Փաշինյանի, թե երկուսի վրա էլ միաժամանակ, բոլորս ենք տուժելու: Մարտի մեկի հիշողությունը դեռևս թարմ է, այսօր և մինչ կյանքի վերջ լացելու են զոհերի հարազատներն ու ծնողները, ափսոսալու են բոլորը, իսկ մեղավորները իրենց տներում նստած են, կամ էլ քայլում են խաղաղ: Ժողովո՛ւրդ, սթափվելու ժամանակն է: