Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում գրում է.
«Մասիվի հիվանդանոցի մոտ 10 հոգով հարձակվել են Դավիթ Պետրոսյան-ի և Գարիկ Միսկարյան-ի վրա: Դավիթի հետ խոսեցի, դուխը տեղն ա, գնում ենք տղաների մոտ...»:
Նշենք, որ այսօր առավոտյան Դավիթ Պետրոսյանը բերման էր ենթարկել, սակայն քիչ առաջ Կենտրոն ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց։ Վերջինս Կառավարական 3-րդ շենքից բերման ենթարկելու արդյունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել, մասնավորապես ոստիկանները ցուցարարին քարշ էին տվել փողոցում։