Վերջին օրերին շատ ենք հանդիպում ուսանողների կոչերի և բողոքների, թե որոշ բուհեր արգելում են իրենց՝ մասնակցել բողոքի ակցիաների։ Նոր էլ կարդացի որոշ նամակներ ուսանողներից, թե բա եկե՛ք, օգնե՛ք, մեզ թույլ չեն տալիս դուրս գալ լսարաններից։
Հարգելի ուսանողներ ջան։ Ձեր ցավը տանեմ, ախր դասադուլ չի նշանակում՝ գնալ բուհ ու հետո փորձել դուրս գալ էնտեղից։ Այլ հարկավոր է առավոտյան տանից դուրս գալ ու ոտքերն ուղղել այնտեղ՝ ուր սիրտն է թելադրում։


Ուսանող տարիներիս մասնակցել եմ բոլոր ակցիաներին, ցույցերին։ Բացակայել եմ շատ հաճախ։
Չեք հավատա, բայց ավարտել եմ ԲՈՒՀ֊ը՝ այն էլ անվճար համակարգով ու էսօր ունեմ լավ վարձատրվող աշխատանք։


Հասկանո՞ւմ եք։


Եթե կա ցանկություն, կա կամք ու հավատ՝ սեփական գաղափարի ու տեսակի հանդեպ, երբեք ոչինչից ու ոչ մեկից մի վախեցեք։
ԲՈՒՀ֊ից դուրս մնալն, էն էլ էսօրվա մեր ԲՈՒՀ֊երից, հավատացե՛ք, ամենաթեթև բանն ա, որ կարող է կյանքում պատահել 
Էլ չեմ ասում, որ դրանց տաս մատերը մեխ մեխեք, ուսանողի դուրս չեն թողնի, էն էլ վճարովի սովորողին։ Ախր իրանց աշխատավարձն ուղիղ համեմատական ա ձեր տված ուսման վարձերին է)))

 

Յաշա Սոլոմոնյան