Հասկանում եմ անգամ Հանրապետական կուսակցությանը՝ այն պարզ պատճառով, որ այդ մարդիկ և այդ ուժը գիտակցել և գիտակցում են իրենց գործունեության բնույթն ու հետևանքները, այլ հարց, թե դրանց հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունեմ․․․
1996 թվականից չեմ հասկանում Վազգեն Մանուկյանին, իսկ 1998 թվականից՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը․․․
Վերջիններս ո՛չ լիարժեք ու ամբողջական ընդդիմություն եղան, ո՛չ էլ լիարժեք ու ամբողջական իշխանություն, մնացին միշտ կիսատ, մնացին օրվա ընդդիմության ու իշխանության ստվերի տակ՝ մշտապես իրենց քաղաքական վարքագիծը արդարացնելու դռանը չոքած․․․
Ափսո՛ս էին․․․Գոնե իմ կարծիքով, Վազգեն Մանուկյանի՝ տաղանդավոր այդ քաղաքական ու պետական գործչի, ինչպես նաև Հայ Հեղափոխական Դաշնակության ողբերգությունը միայն նրանց չէր, մեր բոլորի հավաքական ողբերգության արտացոլանք է, որից, ի դեպ, մեծապես տուժեց և շարունակում է տուժել հայրենիքն ու պետությունը․․․
Նորայր Նորիկյան