Սիրիական բանակի պաշտպանական հզորությունը, իսկ դա նշանակում է նաև հարձակողական հզորությունը, մտահոգիչ փաստի առաջ է կանգնեցրել ինչպես թուրքական կառավա-րությանը, այնպես էլ եվրոպական երկրներին․․․ Եթե թուրքական կառավարությունը կանխատեսելով իրադարձությունների հետագա զարգացումը, ակամա նորից հայացքը դարձրեց դեպի ՆԱՏՕ, թեև ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն այլևս անզոր է պաշտպանել այդ երկրին․․․ ապա եվրոպական երկրները հասկացան, որ Ռուսաստանի հետ հարաբերություննների լարվածության պահպանումը իրենց ոչ մի լավ բան չի խոստանում․․․
ՆԱՏՕ-ի կողմից այս հրթիռային հարձակումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ այսօր կարևորը նորագույն զենքերով զինվածությունն է և դրանց կատարելապես տիրապետելը․․․ Քանզի երկիրը կարող է ունենալ զենք, բայց չտիրապետել դրան, որն ավելի վտանգավոր է, որովհետև ծանծաղամիտները կարող են մտածել, որ իրենք ունեն բոլոր նորագույն զենքերը՝ հակառակորդին ոչնչացնելու համար, և հանգիստ նստել․․․ Սիրիական կառավարությունը այս ամենին հասավ նախ և առաջ իր արտաքին քաղաքականության շնորհիվ, որն այդպես էլ չհասկացան մեր երկրի ղեկավարները քսանվեց տարի շարունակ․․․ Երկու «թոմահավկ» հրթիռներ, որոնք չէին պայթել, հայտնաբերվել են Սիրիական բանակի կողմից․․․ Դրանք այժմ Ռուսաստանում են, երևի հետազոտության համար․․․