ՀՀ քննչական կոմիտեի որևէ պաշտոնյա Դանիել Իոննիսյանին չի հաստատել, թե Թումանյան-Մաշտոց պողոտայում զանգվածային անկարգությունների մասնակիցները, ոստիկանների վրա հարձակում գործած անձինք ազատ են արձակվել։ Քրեական գործով քննություն է տարվում նրանք ինքնությունը պարզելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

 


Կատարվող քննչական և դատավարական այլ գործողությունների շրջանակներում տարբեր անձինք բերման ենթարկվել են, ովքեր հարցաքննվել են և ազատ արձակվել։ Դանիել Իոննիսյանի հարցադրումը վերաբերել է քրեական գործով բերման ենթարկվածներին, ինչի կապակցությամբ էլ պարզաբանվել է, որ նրանք ազատ են արձակվել։ Մինչդեռ հարցի պատասխանը հանրային հարթակում ներկայացվել է բոլորվին այլ կերպ, թե անմիջական մասնակիցներն են ազատ արձակվել, ինչն ակնհայտ ապատեղեկատվություն է։

 


Կասկածյալներին, տեսագրությունների մեջ պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ։