Հենց նոր Մոսկվայից հարց եմ ստացել, թե ինչքանո՞վ է ճիշտ, որ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը գրավված է։ Այս մասին հաղորդել է Հայկ Բարսեղյանը SOS-ի էջում։
Ի՞նչ ասեմ, ժողովուրդ ջան։ Սասնա ծռերի օրերին էս նույն էջն ու էս նույն ազիզ բալեն էր, որ հայտարարել էին, որ Քելբաջարում զորքի ձեռքից զենքերը հավաքում են, բայց գիտեն, որ հարձակում է սպասվում։ Մի երկու օր առաջ էլ հանգիստ հայտարարեց, որ հա դե, ի՞նչ ա եղել որ, ճգնաժամային պահերին կարելի է չստուգված տեղեկատվություն էլ տարածել։
Հիմա դուք որոշեք՝ ուզո՞ւմ եք հավատալ այս հայ հեղափոխության սուրբ կովին։ Ասեմ միայն, որ ցանցում ՈՉ ՄԻ նման լուր չկա, որ ՀՀ դեսպանատան որևէ գրավում եղած լինի, իսկ ինչ Հայկ Բարսեղյանը, ինչ իրա պապան՝ Լևոն Բարսեղյանը, ով ՀՀ-ի ամենաշատ գրանտ ստացողներից մեկն է (կհիշեք, որ ժամանակին Վանյանի ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություն էր կազմակերպել Գյումրիում) նույն Սաքունցի կալիբրից են, որոնց տված ցանկացած տեղեկության պետք է վերաբերվել շատ մեծ վերապահումով, իսկ նման ճգնաժամային փուլերին՝ առհասարակ ներառել ապատեղեկատվություն տարածող մարդկանց ու միավորների ցուցակում։