Չնայած Փաշինյանի հորդորներին ու կոչերին, ցույցի մասնակիցների մեջ շատ են ագրեսիվ դրսևորում ցուցաբերողները: Վաղ առավոտից հետևում եմ ուղիղ եթերներին ու արդեն քանիցս հանդիպեցի կադրերի, որտեղ ցուցարարները կոպտում են քաղաքացիական վարորդներին, ովքեր չեն մասնակցում երթին:
Ցավալի է, բայց նաև պարզ, որ ոստիկանների հետ նման բախումները ևս սպասելի են, մինչդեռ, որպես կարգուկանոնը պահպանող լիազորված մարմին՝ ոստիկանների հետ բախումները խոսքուզրույցով չեն ավարտվի:
Նիկոլն արդեն երկրորգ գլոբալ անգամն է, որ սխալ հաշվարկված միջոցառում է անցկացնում: Հակառակ պարագայում ցույցի բնույթի ու պահանջների մասին կարելի էր նախապես իրազեկել:
Իսկ հիմա փողոցներից անկիրթ ցուցարարներին վռնդելով իրավիճակ չի փոխվի!!!