The Wall Street Journal-ի տվյալներով, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը նախագահ Թրամփին ներկայացրել է Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու երեք սցենար. 


ա/ ռազմական հարվածներ բացառապես սիրիական այն օբյեկտներին, որոնք ըստ ԱՄՆ հետախուզական տվյալների, առնչություն ունեն «քիմիական զենք»-ին,
բ/ կոմբինացված հարվածներ ոչ միայն «քիմիական զենք»-ի հետ ուղղակի առնչություն ունեցող օբյեկտներին, այլև այդ «զենք»-ը պատրաստող գիտահետազոտական օբյեկտներին, ինչպես և զինվորական հրամանատարության շտաբներին,
գ/ բազմաթիրախային հարվածներ ինչպես վերը հիշատակված օբյեկտներին, այնպես էլ Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ՀՕՊ համակարգերին։ 


Ըստ խմբագրության տվյալների, Թրամփն իսկզբանե հակված է եղել առաջնորդվել 3-րդ սցենարով՝ հարվածներ հասցնելով Սիրիայում տեղակայված ինչպես ռուսաստանյան, այնպես էլ իրանական օբյեկտներին։