Ուրեմն մի բան ասեմ,հենց սկզբից չնեղանաք Բլուի երկրպագուներ, տարիներ շարունակ չէի հասկանում այս' ինձ համար անիմաստ խմբի ֆենոմենը,բայց մի օր ,հենց լսեցի էս երգը,ինձ համար արդարացվեց իրենց գոյությունը....չսիրելով այս խմբին' այս երգը իմ ամենասիրելի երգերից դարձավ մի օր..... հենց բարձր լսեք'տրվելով երգին,ինձ երևի կհասկանաք:Ճ ...հատկապես եթե can't breath easy :))))))և վերջում' առանց ակնարկների,շատ պարզ.վերաբերում է բոլոր երգիչներին.

Եթե ձեզ թվում է,որ եթերում ստիպողաբար հնչեցրած ձեր երգը ձեզ հաջողություն կբերի,չարաչար սխալվում եք. հաջողությունը գալիս է միայն այն ժամանակ,երբ սրտանց է արվում,երբ աղոթում են ձեզ համար,երբ վարակվում են ձեր երաժշտությամբ,ստիպողաբարը լղոզվում -անցնում է....թեկուզ մեկ,բայց սրտանց հնչեցրած երգն ավելի արագ է տեղ հասնում,քան ամեն օր արհամարական եթեր դրած երգը ;) տառապանքս 15 տարվա փորձ ունի :) զոռով հասած,հաշվարկած հաջողությունը շատ կարճ կյանք ունի ...........

Տեսահոլովակն՝ այստեղ