Ցույցի կազմակերպման հետ կապ ունեցող ժողովուրդ, ձեզ եմ ուղղում:

Բացի էն, որ երաժշտությունը պիտի անջատել քննարկման հարթակի համար, որի մասին արդեն շատերը գրել են` ևս երկու պատճառ կա:

պատճառը, որ ավելի եմ կարևորում երկրորդը կգրեմ

ուզում եմ ասել, որ գրառումներս կատարում եմ որպես մասնագիտությամբ երաժիշտ...

1. Անտանելի գլխացավ ա առաջանում: Տարբեր ճաշակների երաժշտություն եք դնում, որ իբր տարբեր մարդկանց գրավեք, բայց վանում եք: Իսկ երաժշտություն լսել չուզող մարդկանց մասին մտածել եք?

2. Շարժման թեման, նպատակը, իմաստը ցրում եք:
Երաժշտությունը ամենաանմիջականն ա ազդում մարդկանց վրա բոլոր արվեստներից: Ու մարդկանց մեծամասնության ենթագիտակցության վրա ա ներգործում: Պարզաբանեմ, ցավոք բոլորը չի, որ ունեն էնքան պատրաստվածություն, որ վերլուծեն երաժշտության ազդեցությունը:
Երաժշտությամբ ցրում եք կենտրոնացումը: Վերածում եք տոնախմբության: Ցրում եք նախատրամադրվածությունը ու էներգիան, որոնցով եկել էն մարդիկ` սրանք էլ գալիս են թեմայից:
Ցրում եք մտածելու ընթացքը, ցանկությունը, կենտրոնացումը ու սրում եք տաշի-տուշի էմոցիաները (տաշի-տուշի մյուզիք եք դրել):
Կարճ ասած բթացնում եք մարդկանց:

Ասեմ, որ նպատակին (ինչի համար հավաքվել եք/ենք) ծառայող փլեյլիստ շատ դժվար կլիներ ընտրել ու դա շատ խելացի պիտի արվի...
Բայց պետք չի նման բան անել: (տես կետ առաջին)

(Մարդիկ կարող են երաժշտության ազդեցությամբ տարբեր գործողություններ կատարել ու չհասկանան, որ պատճառը երաժշտությունն էր: )

Անլուրջ ա կարճ ասած:
Մի կտրեք մարդկանց իրականությունից!!!
Հակառակը, մարդիկ ավելի սուր պիտի առնչվեն իրականության հետ` գիտակցեն ու զգան:

Անջատեք!!!

հ.գ.
էսօր լիքը մարդկանց հետ եմ խոսել, բոլորը երաժշտությունը անլրջություն են դիտարկում...
չնայած, գուցե ենթագիտակցորեն ազնիվ ցույց ա տրվում իրավիճակը?