Ապրիլի 14-ին ԱՄՆ-ն,Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հարվածեցին Սիրիային...Պատճառը՝շինծու մեղադրանքներն էին,ըստ որի,իբրև թե Բաշար Ասադի կառավարությունը մի քանի օր առաջ թունավոր քլոր էր օգտագործել ահաբեկիչների ձեռքում գտնվող Արևելյան Գութայի վերջին հենակետի՝ Դումայի բնակիչների նկատմամբ...
Սակայն ինձ սա չի հետաքրքրում...Ինձ ավելի հետաքրքիր է,թե ի՞նչ գործողություններ ձեռնարկեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գլխավոր գործընկերը՝Ռուսաստանը, որի զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում և պարտավոր են պաշտպանել երկրի անվտանգությունը...Դումայում քիմիական զենք օգտագործելու մասին տեղեկություններից հետո ԱՄՆ-ն,Մեծ Բրիտանիան,Ֆրանսիան և նրանց գործընկերները միաբերան ողջունեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ագրեսիվ հռետորաբանությունը, ով սպառնում էր պատժել Ասադին...Պաշտոնական Մոսկվան այդ ամենին ևս ոչ պակաս ագրեսիվ հռետորաբանությամբ հակադարձեց՝ նախազգուշացնելով Վաշինգտոնին,որ անպայման կպատասխանի Սիրիայի դեմ ագրեսիայի պարագայում... Ռուսաստանյան ԶԼՄ-ները և նրանց սպասարկող քաղաքագետները,վերլուծաբանները,ինչպես նաև այդ ԶԼՄ-ների բազմաթիվ թոք-շոուների բազմաթիվ ճանաչված մասնակիցներ, միաբերան համոզում էին ռուսաստանյան հասարակությանը,որ Պուտինի նախազգուշացումից հետո Վաշինգտոնը և նրա գործընկերները չեն համարձակվի հարվածել Սիրիային...
Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ և պաշտոնական Մոսկվան կանգնեց շատ վտանգավոր փաստի առաջ...ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների "ապրիլտասնչորսյան սիրիական հարվածները" ավելի հեռահար նպատակներ ունեն...Բացի նրանից,որ ԱՄՆ-ն աշխարհին ապացուցեց,որ իր խոստման տերն է,միևնույն ժամանակ Վաշինգտոնը բոլորին, այդ թվում նաև ՌԴ-ի եզակի դաշնակիցներին, բացահայտեց պաշտոնական Մոսկվայի արտաքին քաղաքական տկարությունը և տարրական դավաճանությունը՝երբ վերջինս բացահայտ չի կատարում իր վրա վերցրած պարտականությունները...
Ուղղակի զզվելի է ունկնդրել ռուսաստանյան ԶԼՄ-ները,երբ վերջիններս լուսաբանելով և մեկնաբանելով այս գիշեր Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունը' հպարտորեն նշում են,որ ամերիկացիները և նրանց դաշնակիցները չեն հարվածել Լաթաքիայում գտնվող "Խմեյմին" ավիաբազային և Տարտուս քաղաքին,որտեղ գտնվում են ռուսական ռազմաբազաները...Այսինքն' Մոսկվայի համար կարևորն այն է,որ իրենց ռազմաբազաները և զինվորները անվտանգ լինեն....Իսկ թե ինչ է լինելու Սիրիայի հետ,որի օրինական կառավարության հրավերով են ռուս զինվորականները գտնվում այդ երկրի տարածքում,Պուտինին բացարձակ չի հետաքրքրում...Հետաքրքիր է նաև,թե ու՞ր կորան Պուտինի Թրամփին,Մեյին և Մակրոնին ուղղված նախազգուշացումները...Տեսնե՞ս Մոսկվան կհամարձակվի պատասխանել վերջիններիս՝ինչպես խոստացել էր...ԱՄՆ-ի,Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարվածները Սիրիային բացահայտեցին այն,որ ՌԴ-ն ոչ վստահելի գործընկեր է... Այս ամենն անմիջական կապ ունի նաև Հայաստանի հետ,քանի որ մենք էլ ենք մեր անվտանգությունը վստահել ՌԴ-ին,որի 102-րդ ռազմաբազան գտնվում է ՀՀ տարածքում...Այնքան ենք վստահել,որ մեր վրա ենք վերցրել այդ ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը...Ապրիլի 14-ին Դամասկոսին հասցված հարվածներից և պաշտոնական Մոսկվայի լղոզված և անիմաստ արձագանքից հետո բացարձակ համոզված չեմ, եթե Հայաստանը ագրեսիայի ենթարկվի երրորդ երկրի,օրինակ՝Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից,նույն ռուսաստանյան ԶԼՄ-ները հպարտությամբ չեն արձանագրի,որ ամենակարևորը թուրքերը և ազերիները չեն հարվածել Գյումրիին,որը համարվում է 102-րդ ռազմաբազայի կենտրոն...Իսկ հայաստանյան մյուս բնակավայրերը նրանց համար հետաքրքրություն չեն ներկայացնում...Ինչ ուզում է թող լինի...Հենց այդպիսի ենթադրություն կարելի է անել' տեսնելով,թե ինչպես է Պուտինն արձագանքում Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի և արևմտյան որոշ տերությունների քաղաքականությանը... Հետևությունն այն է,որ Մոսկվան ոչ միայն վստահելի գործընկեր չէ,այլև՝վտանգավոր է նրա հետ գործ ունենալը...
Թորքիայի բռնապետի արձագանքը ևս սպասելի էր...Մոսկվայի ամենամոտ բարեկամը՝Թուրքիան,որի հետ հարաբերությունները շատ կարևորվում են Պուտինի կողմից,ԱԳՆ մակարդակով հայտարարել է."Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, այս գործողությունը դարձել է ամբողջ մարդկության խղճի լեզուն՝ Դումայում իրականացված հանցանքի դեմ, որի վերաբերյալ լրջագույն կասկածներ կան Ասադի ռեժիմի կողմից իրականացված լինելու առումով"...
Ի դեպ,արևմտյան ԶԼՄ-ները նաև տեղեկություններ են տարածում,ըստ որի Մոսկվան նախօրոք տեղեկացվել է հասցվելիք հարվածների մասին...
Հ.Գ.ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածները Սիրիային վարկանիշային մեծ վնաս են հասցրել նաև ՌԴ-ին...Թրամփին հենց դա էր ավելի շատ հետաքրքրում,քան Դամասկոսին վնաս հասցնելը...
Մոսկվան վտանգավոր դաշնակից է
20:02 - 14.Ապրիլ.2018
Առաջարկում ենք նաև
28/10/15 09:10
«Ժամանակ». Արա Աբրահամյանի ակտիվացումով Մոսկվան ինչ-որ բան ուզում է, իսկ դա վտանգավոր է
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
30/08/24 13:00
Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի․ Ադրբեջանում ՌԴ դեսպան
15/07/24 10:10
Մենք իրենց համար ավելի վտանգավոր ենք դարձել, քան թուրքերն ու ադրբեջանցիները. Գառնիկ Դանիելյան. Hraparak.am
09/07/24 08:36
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում. «Փաստ»
20/06/24 09:47
Ավելորդ աղմուկի վտանգավոր շերտերը. «Փաստ»
31/05/24 15:00
Այսօր վտանգավոր մագնիսական փոթորիկ կհարվածի Երկրին
31/05/24 13:35
Հայաստանում առաջանում է համակեցության սուր պրոբլեմ, որն ավելի վտանգավոր է, քան Ալիևի պահանջները. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան