Իշխանությունն ու ոստիկանությունը...
Նախորդ շարժումներից դասեր քաղվել են, ու հիմնական դասն այն է, որ ցանկացած ուժ ծնում է հակաուժ։ Դա է պատճառը, որ համազգեստավոր ոստիկանների քանակը չնչին է շրջակայքում, չնայած բակային հատվածներում ու հատկապես Դեմիրճյան փողոցի կողմերում այլ է վիճակը։
Դա է պատճառը, որ անգամ դիմադրության նշույլ չեղավ քաղաքի կարևորագույն հանգույցներից մեկի ամբողջական բլոկադայի դեմ անգամ այն ժամանակ, երբ շատ քիչ մարդ էր մնացել այնտեղ։
Կարևոր է նաև, որ ավելորդ սրացումից խուսափելու համար ՀՀԿ խորհրդի նիստն էլ այլ տեղ ու այլ ժամի անցավ։ Անհնար է պատկերացնել շրջափակված Ս.Սարգսյանին հանգիստ սպասելիս։ Ոստիկանական ուժ պետք կգար, իսկ հիմա դրա կարիքը չեղավ։
Մյուս կողմից՝ այսպիսի ընթացքը միավորներ է բերում շարժմանը հաղթանակների առումով։ Ռեժիմը խուճապի մեջ չէ, բայց առնվազն մտորելու տեղեր ունի։