Հենց նոր մի փոքր տնտեսագիտական հաշվարկ կատարեցի... Ողջ աշխարհում հացամթերքն էժանացել է 30 տոկոսով: Հայաստանը հացամթերքը ներկրում է, նշանակում է, մեզ մոտ ևս պիտի արձանագրվեր գնանկում: Սակայն մի շարք դեպքերում անգամ հացը թանկացել է... Ինչ է սա նշանակում: Նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը դուրս է համաշխարհային օրինաչափություններից, որովհետև միտումնաբար մեզ մոտ ամեն ինչ մոնոպոլիզացվել է: Ու կառավարությունն էլ ոչ մի քայլ չի ձեռնարկում' կանխելու այս հակատնտեսագիտությունը... Հավանաբար, մոնոպոլիստներն են ձևավորում կառավարության դեմքերի ֆինանսական հոսքերը... Այսինքն, կաշառք են վերցնում...