Ադրբեջանում նախագահի թեկնածուներից Հաֆիզ Հաջիևի մայրը քվեարկել է ոչ թե սեփական որդու, այլ Իլհամ Ալիևի օգտին։
Որդու՝ Հաֆիզի խոսքերով, հաշվի առնելով մոր տարիքը (85 տարեկան է), քվեատուփը տարել են նրանց տուն, և մայրը ձայնը տվել է ոչ թե որդուն, այլ Իլհամին, քանի որ տարբերություն չի դնում «որդիների» միջև։