Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում սպասված, վստահ հաղթանակ է տանում երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը։ Ընտրություններն այլընտրանքային էին ֆորմալ առումով'կային այլ թեկնածուներ, որոնք սակայն «ապահովեցին» ընտրությունների անցկացման «վիզուալ» հատվածը'միջազգային հանրությանը ցուցադրելու նախընտրական քարոզարշավ ու ընտրական ցիկլ։
Ադրբեջանում Ալիևի վերընտրությամբ սպասվում են ներքաղաքական ու արտաքին քաղաքական մի շարք հնարավոր զարգացումներ։
Ինչ վերաբերվում է ներքաղաքական իրավիճակին,ապա Ալիևն էլ ավելի է ամրապնդելու իր իշխանությունը'ջախջախված ընդդիմության, վերահսկվող ԶԼՄ–ների ու հատուկ ծառայությունների ու ուժային կառույցների լոյալության պայմաններում նա իրեն ապահովագրել է հնարավոր մայդաններից։
Ալիևը իր տիկնոջը փոխնախագահ նշանակելուց հետո'ապահովելով կլանային(նախիջևանյան, փաշաևների) բալանսն ու համերաշխությունը փորձելու է տարիներ անց իշխանության ղեկը փոխանցել որդուն'Հեյդար Ալիև կրտսերին'պատրաստելով նրան, աստիճանաբար «աճեցնելով» տարբեր պաշտոններում ու կարիերային թռիքչ ապահովելով։ Նա դեռ երիտասարդ է և խոսքը գնում է միջնաժամկետ ապագայի մասին։
Վերահսկվող Մեջլիսի(մեծամասնությունն իշխող Յենի Ազերբայջան կուսակցություն), թույլ ընդդիմության ու հասարակության տոտալ հսկողության պայմաններում գահաժառանգ օպերացիան հարթ է անցնելու'դրան կարող է խանգարել միայն Ղարաբաղի հաջորդ պատերազմում կապիտուլյացիան, պետության կազմաքանդումն ու կլանի փախուստն արտերկիր'Թուրքիա կամ այլուր։
Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանն, ապա Ալիևը շարունակելու է բալանսավորել Թուրքիայի, ՌԴ–ի ու Իրանի միջև'Ադրբեջանը վերածելով Հյուսիս–Հարավ, Արևելք–Արևմուտք էներգետիկ–տրանսպորտային, լոգիստիկ միջանցքի'նավթագազային նոր հանքավայրերի շահագործումից ստացված եկամուտներով հարստացնելով սեփական ու մոտ կանգնած լոյալ կլանները։
Ադրբեջանն Ալիևի նոր ժամկետում ինտենսիվորեն պատրաստվելու է լայնածավալ պատերազմի Ղարաբաղում ու հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով'Նախիջևան, Տավուշի ու Գեղարքունիքի մարզեր։
Հայատյացությունն ու ՀՀ–ի դեմ գործողությունները միջազգային ասպարեզում շարունակելու են գերակայել, ինչպես նաև մեծ գումարներ են հատկացվելու Արևմուտքում «ընտանիքի» իմիջի բարելավման ուղղությամբ'խավիարային և այլ փողային դիվանագիտություն։