Բոլորս մտածում ենք, թե երբ է գալու այն պահը, երբ մենք կհասկանանք, որ արդեն գտել ենք նրան, ում այդքան երկար փնտրել ենք: Սակայն այն միշտ չէ, որ պատահում է: Երբեմն բաժանվում ենք մեր սիրած մարդուց, իսկ հետո մինչև կյանքի վերջ ինքներս մեզ մեղադրում դրա համար:
Տղամարդիկ պատասխանել են այն հարցին, թե ինչպես են որոշում, որ պետք է ամուսնանալ այդ աղջկա հետ:
Աղջկա խելացիություն
Խելացիությունը և ինքնավստահությունն ինձ շատ են ոգեշնչում:
Նրա հետ անհետաքրքիր չէ
Նա սիրում է արկածներ, և նրա հետ հետաքրքիր է:
Նա չէր ընկնում իմ ետևից
Տղամարդկանց դուր է գալիս, երբ աղջիկները ձեռնոց են նետում:
Նա դժվար պահերին իմ կողքին է եղել
Միշտ կողքիս է եղել:
Ինձնից բացի՝ նա իր կյանքն ունի
Միասին մենք լավ ենք զգում, սակայն նա կարողանում է դասավորել իր կյանքն այնպես, որ ժամանակ անցկացնի նաև իր ընկերների հետ:
Նա շատ նպատակասլաց է
Նրա անկախությունը և էներգիան այն ամենն է, ինչ ինձ գրավել է:
Զգում եմ, որ ես կարևոր եմ նրա համար. ինձ գնահատում է
Ուղղակի զգում եմ, որ նրա կողքին ինձ իսկական տղամարդ եմ զգում: