Քառատերև

Սա բարեկեցության կելտական խորհրդանիշն ու թալիսմանն է։ Քառատերևը խորհրդանշում է հարստություն, սեր, առողջություն և փառք։ Եթե դուք Ձեզ մոտ կրեք երեքնուկ-քառատերև՝ դա կմոտեցնի Ձեզ սիրելի մարդուն և ոչ մի բացասական էներգիա չի կարողանա Ձեզ մոտենալ։

Պայտ

Այս թալիսմանը կարողանում է պաշտպանել մարդուն չարակամներից։ Այն նաև չի թողնում բնակարան մուտք գործեն բացասական էներգիաները և պաշտպանում է չար աչքից։ Եթե Ձեր մուտքի դռան վրա կախված է պայտ (պոզերով դեպի վեր) Ձեզ համար ոչ մի վտանգ և սպառնալիքներ սարսափելի չեն։

Բուդդա

Ծիծաղացող Բուդդայի արձանիկը իր մեջ կրում է բարգավաճում, հաջողություն և ֆինանսական շահույթ։ Բուդդան առատորեն կիսվում է երջանկությամբ, ուրախությամբ և իմաստությամբ։ Ուղղակի պետք է անընդհատ շփել նրա որովայնը, և դա, համարվում է, որ բերում է մեծ հաջողությունը, որը շատ երկար պահպանվում է տան մեջ։