Մտածում եմ մենք ինչի համար ենք ուրախանում իրար աչքալուսանք տալիս Ռուսաստանի քանդվելու մասին լուրերով։ Ինչպես այսօր է ամերիկյան հերթական սանկցիաների արդյունքում, միլիարդավոր դոլարներ կորցրեց այդ երկիրը, մի օրվա մեջ։ Չնայած գիտենք հեռու է Հայաստանի վիճակին հասնի եւ ընդհանրապես որեւէ երկիր չի հասնի նման վիճակի, աղքատության մակարդակի, հուսով եմ։


Չեմ հոգնում կրկնել որ այս վիճակի ու առավել եվս ընդդիմության անհաջողություններում բացարձակ մեղավոր չի մեր բնակչությունը, որովհետեւ էնպես չի որ ռուսները ավելի են պայքարել եւ դրա համար են մի քանի անգամ ավելի լավ ապրում։ Սա այն էր, ինչ աշխարհը հիմաէ քննարկում չարիքի կայսրության հարցը։ Բանը այնտեղ է հասել, պատկերացնում եմ եթե այնտեղ հայտարարվի որ հայերին դյուրին քաղաքացիություն են տալիս, իրենց մինիմալ կենսամակարդակի չափը ապահովելով, Հայաստանը մի օրում կվերանա քարտեզից։