Եսիմ, մի տեսակ հոռետեսորեն եմ վերաբերվում Վատիկանի հետ հարաբերությունների խորացմանը, երբ տնտեսությանդ 80%-ը կախված է ՌԴ-ից, անվտանգության 80%-ը Թուրքիայից, իսկ քաղաքակրթության 80%-ը Իրանից: Իմիջիայլոց, Իրան, Թուրքիա, ՌԴ եռյակն օրերս ամբողջ աշխարհին հայտարարեցին, որ էս կողմերում իրենք են «նայողը»: Մեզ Թուրքիայի հետ է պետք հարաբերություն կարգավորել, սրանից հարմար պահ չի լինելու: Էրդողանը ուզում է, որ մենք ընդունենք, որ ցեղասպանության կազմակերպիչները Թուրքիայից դուրս են եղել, է ընդունենք, ինչ կա դրա մեջ: Նենց չի որ իրականությանը չի համապատասխանում:
Կամ,ով կարա ինձ բացատրի ինչու աշխարհի ամենա մեծ գազի պաշարներ ունեցող, հսկայական շուկա ունեցող, գիտատեխնիկական հսկայական պոտենցիալ ունեցող Իրանի հետ հարաբերություններ չենք զարգացնում, իսկ փաստացի թշնամական Իսրայելի հետ զարգացնում ենք:
Ռսները եկան, նոր ատոմակայանի կառուցման համար հիմնարկ բացեցին, հետո փակեցին ու գնացին: Հետո պարզվեց,
որ ԵՄ-ն որորշել է, որ ատոմակայան պիտի չլինի, մենք էլ մի երկու կոպեկ գրանտ ստանալու համար հնազանդորեն համաձայնել ենք... Եսիմ, միգուցե Նարեկացուն արժեր Ստամբուլում մի տեղ տեղադրել: Դրա օգուտները շատ ավելի ակներև կլինեին: