Հաճախ, տարված առօրյա թոհուբոհով, մենք չենք լսում վերին ուժերի կանչը։ Իսկ նրանք շատ բան կարող են պատմել։
Պետք է ուղղակի կենտրոնանալ և լսել, այդժամ մեզ կբացահայտվի ներկայի և ապագայի էությունը։
Ընտրեք նկարներից մեկը, որը ավելի շատ է ձեզ դուր գալիս և ներքևում կարդացեք ձեր հաղորդագրությունը։
Նկար 1
Բոլոր որոշումները պետք է կատարեք դուք ինքներդ։ Տվեք ձեզ ժամանակ և տարածություն, որպեսզի պատասխանները կարողանաք գտնել հենց ձեր ներսում։ Ներկա պահին դուք կարող է շրջապատված լինեք մեծ քանակությամբ արտաքին ազդեցությամբ, և դա կարող է խանգարել ձեզ լսել սեփական սրտի ձայնը։ Հնարավոր է, որ ամենը, ինչ այժմ ձեզանից պահանջվում է, լուռ և հանգիստ սենյակն է, թուղթը և գրիչը, որպեսզի գրի առնեք սեփական մտքերն ու երազանքները։ Մեզ հարկավոր են հանգիստ տարածություններ, որտեղ կարելի կլինի լսել մեր սրտի ներքին հուշումները, և յուրաքանչյուրիս համար դա կարող է լինել յուրօրինակ ինչ-որ բան։ Կարևորն այն է, որ ինքդ քեզ ժամանակ և տարածություն տրամադրես, որպեսզի լսես քո ներքին ձայնը։
Նկար 2
Դուք կարող եք ձեր կյանքին նայել նորովի։ Պետք չէ վախենալ անորոշությունից կամ փոփոխություններից։ Վախն ի հայտ է գալիս, երբ մենք վախենում ենք կորցնել այն, ինչի հետ կապված ենք։ Մենք հաճախ մոռանում ենք, որ եկել ենք այս ամենին, առանց այն ամենի, ինչ ունենք հիմա։ Մեր մարմինը նույնպես մեր նվերն է։ Բնական է կապված լինել նրան և օտարացած լինել նրանից։ Բայց նաև օգտակար է հիշել, որ մեզ երբեք չեն տրվում այնպիսի պրոբլեմներ, որոնք մենք չենք կարող հաղթահարել։ Եթե դուք ձեզ անվստահ եք զգում ձեր ֆիզիկական կամ էմոցիոնալ անվտանգության մեջ, ձեր շուրջը պաշտպանիչ էներգետիկ պղպջակ վիզուալիզացրեք։ Բացի դրանից՝ կարող եք ուղղակի պատկերացնել, որ դուք անտեսանելի եք բոլոր նրանց համար, ովքեր կարող են վնասել ձեզ։
Շարունակությունն՝ այստեղ։