Մինչև 2016 թվականի ապրիլյան դեպքերը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով գլխավորում է երկրի պաշտպանության նախարարությունը 2013 թվականից, տարբեր հարթակներով հասկացնում էր երկրի նախագահին, որ իր ղեկավարած ուժային կառույցը անմրցելի է ոչ միայն հայկական բանակի այլ նաև երկրում գործող այլ ուժային կառույցների հետ: Ամեն գնով տարբեր մակարդակի նախկին և ներկա զինվորականները հարցազրույցներով հանդես էին գալիս տարբեր լրատվականներում, հարցազրույցներ էին տալիս ադրբեջանցի և միջազգային ռազմական փորձագետներ՝ համապատասխան վճարի դիմաց: Այդ ամենը այն աստիճանի ամրապնդվեց Իլհամ Ալիևի մոտ, որ վերջինս որոշում կայացրեց սկսել ապրիլյան դեպքերը, քանի որ արդեն կասկած չուներ , որ իր համար վերջնական հաջողության է հասնելու:
Սակայն առաջին օրվա գիշերվանից սկսեցին անհաջողությունների շարանը: Մի շարք ստորաբաժանումներ պարզապես ձախողեցին իրենց առջև դրած ռազմական խնդիրները: Այդ ամենից հետո Ադրբեջանի բանակին օգնության հասան ԱԱԾ և ոստիկանական զորքերը, դրանց գումարած նաև վարձկան զինվորները և ահաբեկչական խմբավորումները: Իլհամ Ալիևը մինչև ապրիլի 5-ը դեռ հույս ուներ, որ վերահսկողությունը անցնելու է իրենց կողմը, սկզբնական շրջանում գրաված դիրքերը արդեն ազատագրվել էին հայկական բանակի կողմից, մնացել էր վերջին դիրքը ու վերջնականապես փլվելու էր ադրբեջանական բանակի միֆը ու այդ ամենը տարավ հրադադարի որոշմանը: Ալիևը նույնիսկ անձամբ խոստացավ առաջնագծից հետ քաշել ադրբեջանական զինտեխնիկան , եթե հայակական բանակը խոստանա, որ այլևս ռազմական գործողությունների չի կատարի այդ հատվածում: Հասկանում եք չէ , թե ինչ վիճակում պետք է գտնվի տարածք գրաված երկրի ղեկավարը, որ նման առաջարկով հանդես գա ու հրադադարի առաջարկ անի:
Ու հենց այդ հրադադարը անմիջական ազդեցություն ունեցավ Ալիևի և Հասանովի հարաբերությունների վրա: Հենց այդ հրադադարից հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնի վրա տարիներ շարունակ աչք ունեցող, Ադրբեջանի ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովի, սկսեց փորել ներկա նախարարի աթոռի շրջակայքը: Հետագայում իրավիճակը այնքան էր լարվել, որ որոշ այցերի ժամանակ նախարարի փոխարեն շտաբի պետն էր դիմավորում նախագահին: Մյուս դեպքերում էլ, երբ ներկա էլ լինում նախարար Հասանովը, ավելի շատ երկրորդական դերում էր հայտնվում: Նույնիսկ մի պահ ադրբեջանական որոշ լրատվականներ սկսեցին գրել Հասանովի աշխատանքից ազատվելու մասին:
Բայց դեռ պարզ չէ, թե ինչ խոստումների հաշվին է Զաքիր Հասանովը պահում նախարարի պաշտոնը, բայց այս պահի դրությամբ նրա և նախագահի հարաբերությունները դեռ անորոշ են: