Բավականին հեշտ այս բաղադրատոմսը ձեզ և ձեր ընտանիքին ուղղակի կապշեցնի: Դեռ ավելին՝ այն պատրաստելու համար պետք է 45 րոպե:
Եթե ձեզ անակնկալի են բերել հյուրերը, ուրեմն՝ նրանց կարող եք զարմացնել հենց այս բաղադրատոմսով:
Անհրաժեշտ պարագաներ՝
6-8 կտոր հավի միս
1 թ/գ աղ
1/2 թ/գ աղացած սև պղպեղ
3 ճ/գ մեղր
1 թ/գ մանանեխ
6 պճեղ սխտոր
100 գ ալյուր
ձիթայուղ
Ինչպես պատրաստել
Գազօջախը տաքացրեք 200 С: Խառնեք ալյուրը պղպղեղով և աղով: Համեմեք աղը և դրեք տապակայի մեջ:
Մեղրը և մանանեխը խառնեք 2 ճաշի գդալ ձիթայուղով և մանրացված սխտորով:
Այս զանգվածը լցրեք հավի վրա: Դրեք այն գազօջախի մեջ և թողեք 30 րոպե։