Ինչպես երևում է՝ իշխանությունը չի խոչընդոտում Նիկոլի քայլարշավը, և այն ունի իր բացատրությունը. քայլելով միջմարզային ճանապարհներով՝ Երևան մեծ բազմություն չես բերի, և դա գիտակցում է իշխանությունը:

 

Առավել արդյունավետ կլիներ քայլարշավի իրականացումը Երևանի թաղամասերում, ինչը հաստատ կխոչընդոտվեր թաղի խուժանի կողմից, և դա էլ հենց ենթադրաբար կապահովեր մարդկանց ներկայությունը Ազատության հրապարակում:

 

Սակայն այդ տարբերակը հղի էր նաև տվյալ պահին անցանկալի բախումներով, և այդ պատճառով ընտրվեց ավելի ապահով տարբերակը, որը նաև մարզային բնակչությանը ՔՊ կուսակցությանը ծանոթացնելու նպատակ է հետապնդում՝ միտված 2022 թվականին:

 

Վախթանգ Սիրադեղյան