Ինչո՞ւ է ձեզ թվում, որ Արցախի Հանրապետությունը, հետևողականորեն անվանելով «ղարաբաղ», կկարողանաք ժամանակը հետ տալ ու չեղարկել, հազարավոր մարդկանց կյանքի գնով ստեղծված, պետությունը: Ի՞նչ պիտի տա ձեզ այդ ադրբեջանական անվանումը: «Ղարաբաղյան» խնդիր այլևս չկա: Խնդիրը լուծված է: Կա Արցախի Հանրապետություն: Այդ հանրապետությունն ունի վարչական սահմաններ, որոնց ներքո հավասարազոր նշանակություն ունի յուրաքանչյուր քառակուսի մետրը, լինի դա Ակնայում, Ստեփանակերտում, թե Քարվաճառում: Արցախի Հանրապետությունը ունի սուվերենության բոլոր հատկանիշները: Այդ ամենը արձանագրված է Արցախի Հանրապետության սահմանադրությունում: Արցախի Հանրապետության սուվերենությունը շատ ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետությանը: Արցախի Հանրապետությունում դեսպանատները չեն որոշում, թե ով է հերոս, և ում է պետք պաշտպանել, իսկ ում՝ ոչ: Արցախի Հանրապետությունում դեսպանատները առհասարակ բան չեն որոշում: Արցախի Հանրապետությունը ունի զինված ուժեր: Արցախի Հանրապետության զինված ուժերը, եթե կարողանան, կպաշտպանեն Արցախի Հանրապետության տարածքը, եթե չկարողանան՝ չեն պաշտպանի: Հնարավոր է մի օր Արցախի Հանրապետությունը տարածքներ կորցնի, ինչպես ցանկացած այլ երկիր: Հնարավոր է նաև տարածքներ ձեռք բերի: Որ շատ խնդրենք, կարող է նրանք նույնիսկ միանան Հայաստանին: Բայց ոռներդ էլ ճղեք Արցախի Հանրապետությունը այլևս երբեք «ղարաբաղ» չի դառնա: Չկա «ղարաբաղ» անունով տարածք: Այն գոյություն ունի պատմության գրքերի էջերում, ադրբեջանցիների երևակայությունում և ադրբեջանցիների կողմից ֆինանսավորվող գրանտակերների գրանտերում: Կա Արցախի Հանրապետություն, իսկ «ղարաբաղյան խնդիր» չկա, ոչ էլ «ղարաբաղ» կա:
Հ.Գ. պետ պաշտոնյաներն, ովքեր կարձագանքեն այն լրագրիստների հարցերին, որոնք Արցախի Հանրապետության մասին խոսելիս ադրբեջանական քարոզչության հիմնական թեզն են գովազդում, պիտի լուրջ խնդիրներ ունենան իրենց կուսակցությունում: «Ղարաբաղ» բառի համար պիտի պաշտոնից զրկվեն: