Խաղաղ և ոչ խաղաղ պայքարների թեման էս օրերին շատ շահարկվեց։Մի կողմը տվյալ դեպքում Նիկոլը իրեն ներկայացնում է գանդիական , գիշերը քնելուց առաջ կաթ խմող և խաղաղության օմ շանտի շանտի շանտիի մանթրան մրմնջացող, իսկ մյուս կողմին տվյալ դեպքում <<Ծռերին >> ակնարկելով ներկայացնում համարյա թե մարդկային արյուն խմող և դիակների կույտ տենչացող ։


Մարտի 1-ի խաղաղ քաղաքական գործընթացների արդյունքում որտեղ Նիկոլը առանցքային դերակատար էր 10 զոհ ունեցանք, իսկ <<Ծռերի>> գործողության արդյունքում 3 զոհ ։Ես էստեղ չեմ պատրաստվում քննարկել ով խփեց, ով էր մեղավոր, որ մեթոդն էր ճիշտ ու սխալ այլ ուզում եմ ասել, որ <<խաղաղի>> և <<ոչ խաղաղի>> հետևանքները էդպես միանշանակ չեն։


Ու մի բան էլ մեր ժողովուրդը հատկապես վերջին 30 տարվա մեջ էնքան քաղաքական օպերաներ է տեսել ու լսել, որ համարյա թե բացարձակ երաժշտական լսողություն է ձեռք բերել և շատ լավ զանազանում է կեղծ նոտան իրականից։ Ժողովուրդը սովորաբար սիրում է հետևել անկեղծներին լինեն դրանք Գանդիներ թե Չէգևարաներ։Իսկ ինչպես անկեղծ լինել չկա գրված քաղաքական տեխնոլոգիաների դասագրքերում