Ադրբեջանական էլիտար ստորաբաժանման հրամանատարը սպանվեց, զորքը մնաց անտեր մարտի դաշտում.
Թշնամի բանակի հրամանատարությունը մի քանի ժամ առաջ արդեն շարել էր հատուկ նշանակության ջոկատին ու հրահանգավորում էր, որպեսզի հարձակման ժամանակ ոչ մի խնդիր չառաջանար: Թվում էր թե բոլոր հարցերը մանրամասն քննարկվել է, բոլոր ցուցումները զորքին տրված է, քանակով շատ ավելի են , քան նախատեսված էր, հետներն էլ ավելի շատ զինամթերք էին տանում: Հրամանատարին անձամբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էր հրահանգավորել, հարձակումը տեղի էր ունենալու նախարարի վերահսկողությամբ:
Վերջապես եկել էր երկար սպասված պահը և զորքը շարժվում էր դեպի հայկական դիրքերի ուղղությամբ: Երբ արդեն հայկական բանակը նկատել էր իրեն մոտիկացող թշնամու մեծաքանակ զորքին, սկսվեց փոխհրաձգությունը: Թշնամու զինվորները քանակապես ավելի շատ էին, տարիքով ավելի մեծ ու ավելի փորձառու, բայց իրար հերթ չտալով ընկնում էին երիտասարդ զինվորների դիպուկ կրակից: Բայց քանակապես այնքան շատ էին, որ սպանվելը չէր խանգարում նրանց առաջ ընթանալուն:
Հանկարծ հարձակման անցած ադրբեջանցի զինվորների շրջանում խուճապ էր նկատվում: Մեկ ուղղությամբ անջատված քայլող ադրբեջանցիները սկսեցին անկանոն տարբեր կողմեր փախչել, թաքնվել, մի մասը ճանապարհի կեսից հետ գնաց: Պարզվեց սպանվել էր ստորաբաժանման հրամանատարը: Մարտի դաշտ մտնելուց հետո, մի քանի մետր առաջացել ու գնդակը դիպչել էր հենց գլխին, նույն վայրկյանին ընկել էր գետնին ու երբ նկատել էին, որ հրամանատարը արդեն մահացել է խառնվել էին իրար: Խուճապահար եղած թշնամուն ավելի բարդ է չեզոքացնելը, քանի որ այդ պահին նրանք ամբողջությամբ անկանխատեսելի են: Մի քանի րոպե հետո էլիտար ստորաբաժանման էլիտար զորքերը արդեն իրար հերթ չտալով նահանջում էին՝ մարտի դաշտում թողնելով իրենց դրամանատարի և մյուս զինակից ընկերները դիերը և վիրավոր մարմինները: