2016թ.-ի ապրիլի 2-ը շրջադարձային եղավ նաև Հայոց բանակի համար: Եթե մինչ այդ թմբիրի մեջ էին ու մատների արանքից էին նայում կաբինետային ռազմական ղեկավարները բանակին, ապա ապրիլի 2-ից հետո լրիվ այլ իրավիճակ ստեղծվեց: 2016թ.-ի ապրիլի 2-ից հետո մեր բանակը մտավ որակական նոր փուլ ու նախկինում բազմաթիվ անգամ բարձրացված հարցերը, որոնց պատասխանը մեկն էր՝ թանկ են, չենք կարող, ապրիլյանից հետո դարձարվ իրականություն...

 

2016թ.-ի ապրիլի 2-ից ոչ միայն կամավորները հասան առաջնագիծ ու զենք վերցրեցին, այլ նաև ողջ աշխարհի հայությունը մի մարդու պես անցավ Հայոց բանակի վերազինման, գերժամանակակից նյութատեխնիկական սարքավորումներով արդիականացման գործին... 2016թ. ապրիլի 2-ից Հայոց բանակն անցավ որակական նոր փուլի ու այնպես վերազնիվեց, որ իսկապես հավքն իր թևով, օձն իր պորտով այլևս չկարողացավ խախտել սահմանը...Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր չեն դադարում Հայոց բանակի կողքին ու թիկունքին լինել...

 

Կարեն Հովհաննիսյան