Մինչ Թուրքիայի ողջ արտաքին և ներքին քաղաքականության վեկտորն ուղղված է դեպի հարևան երկրների քրդերի դեմ պատերազմին, Թուրքիայի ներսում այսօր սկսվել են զինված բախումներ թուրքական զինուժի, անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև:

 

2016թ.-ից ի վեր առաջին անգամ թերևս PKK-ն այս մասշտաբի հարձակումներ է սկսել իրականացնել: Հարձակումներ աշխարհագրությունը բացի ավանդական հարավ-արևելյան և արևելյան նահանգները, ընդգրկում է նաև հարավ-արևմտյան նահանգները:

 

Թուրքական աղբյուրներն արդեն հայտնում են առնվազն 6 զինվոր մահվան մասին, մինչդեռ քրդական կողմը հայտնում է մի քանի տասնյակի հասնող զոհերի մասին թուրքական կողմից: