Կեմերովի հրդեհի պատճառների մասին հետաքրքիր ու մարդկային ստորության աստիճանի մասին վկայող փաստեր են ի հայտ գալիս։
Օրինակ, որ պատասխանատու աշխատակիցը անջատել է հրդեհի մասին ահազանգող կոճակը։
Օրինակ, մի մարդ ասումա, ես վազում էի երեխային օգնեի ինձ ներս չթողեցին։
Մի բնակիչ էլ ասումա 2.30 ժամ հրշեջները լուրջ գործընթացներ չեն արել՝ սպասելով Մոսկվայից հանձնարարությունների։
Մեկն էլ ասում էր, որ հրշեջները երկար ժամանակ չեն բարձրացել 4-րդ հարկ, այլ միայն առաջին հարկից են աշխատել։
Ոմանք էլ ասում են, որ կինոզալի դուռը փակա եղել ու մարդիկ չեն կարացել դուս գալ, նաև ասում են աստիճան տանող դռներն էլա փակ եղել։
Կարճ ասած՝ մահերի մեծ մասը մարդկային ստոր արարքների ու անպատասխանատվության պատճառով է եղել, բիզնեսմենի ագահության ու մարզային աշխատակիցների մեղքով։
Ինչ եմ ուզում ասել՝ Աստված չանի մեր երկրում տենց բան լինի, ամեն ինչ ավելի վատա լինելու, դրա համար հորդորում եմ պատասխանատու գերատեսչությանը սկսված ստուգումը անիմաստ, ձևական չանցկացնել ու ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն՝ նման դեպքերից խուսփելու համար։