Երուսաղեմի Հայոց պատրիարքության մայրավանք Սրբոց Հակոբյանց վանքի ամենահին մասը կառուցվել է 4-րդ դարի սկզբին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից՝ Տրդատ թագավորի հովանավորությամբ և օժանդակությամբ: Իսկ բուն այսօրվա տաճարը հիմնադրվել է 12-րդ դարում ճիշտ այնտեղ, ուր քրիստոնեության առաջին դարերից սկսած ապրում էին հայ վանականներ և հոգ էին տանում սրբավայրերին՝ իրենց օրն անցկացնելով աղոթքով և պահեցողությաբ:
Սրբոց Հակոբյանց մայր տաճարի տեղում է գտնվել Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի բնակարանը: Հնագետների կարծիքով՝ տաճարի հյուսիսային պատն առաջին դարից մնացած հնագույն մասն է: