Մերձավորարևելյան քրիստոնյաների կրոնական ջերմեռանդությունն ուղղակի ապշեցուցիչ է։
Երեկ Բեյրութում իմ այն հարցին, թե արդյո՞ք քրիստոնյաները Լիբանանում կկարողանա՞ն պահպանել իրենց ուժեղ դիրքերը, հունադավան տաքսու վարորդը պատասխանեց՝ «Մենք Հիսուսի զավակներն ենք, որևէ մեկը չի կարող մեզ հաղթել»։
Այսօր Ջբեյլում եկեղեցու մոտ կանգնեցված Մարիսմ Աստվածածնի արձանի դիմաց աղոթող մարոնի երիտասարդ զույգն էլ պնդեց, թե հենց Աստվածամոր շնորհիվ է, որ այսօրվա քրիստոնյա Լիբանանը գոյություն ունի, հակառակ դեպքում այն վաղուց ամբողջովին իսլամացած կլիներ։