Այսօր ձեզ ենք ներկայացնում նմանը չունեցող փքաբլիթների իսպանական բաղադրատոմս։ Այն գտել ենք իսպանական կայքերից մեկում։ Շատ համեղ է ստացվում։
Բաղադրիչներ․
- 160 գրամ ալյուր,
- 1 բաժակ ջուր,
- 0,5 թեյի գդալ աղ,
- մի փոքր դարչին,
- 1 ճաշի գդալ փխրեցուցիչ,
- 100 գրամ բուսական յուղ։
Պատրաստման եղանակը
Եռացնում ենք ջուրը։ Խառնում ենք առանձին ամանի մեջ չոր մթերքները։ Աստիճանաբար լցնում ենք դրանք ջրի մեջ և խառնում մինչև միատարր զանգված ստանալը։ Թողնում ենք խմորը 10 րոպե այդ վիճակում։ Այնուհետև տեղադրում ենք խմորը հրուշակեղենի պարկերի մեջ։ Կաթսայի մեջ լցնում ենք յուղը և եռացնում այն։ Լցնում ենք եռացրած բուսական յուղը ձողիկների ֆորմայով խմորի վրա։ Երբ կարմրում է, հանում ենք կաթսայից և դնում սրբիչի վրա, որպեսզի յուղը ներծծվի։ Կարելի է լցնել շաքարի փոշի կամ շոկոլադ՝ ըստ ձեր ճաշակի։
Բարի ախորժակ։