Պուտինի կանխատեսելի հաղթանակը ևս մեկ անգամ հաստատում է ռուսական քաղաքական մշակույթի առանձնահատկությունը: Ուժեղ ձեռքի կարիքն այդ երկրում միշտ եղել է և կա․ ժամանակին այդ դերը կատարում էր անսահմանափակ իշխանությամբ ցարը, հետո՝ Կոմկուսի քարտուղարը, այսօր՝ նախագահը (ֆորմալ առումով՝ սահմանափակ իրավասություններով, իրականում՝ անսահմանափակ իշխանությամբ):


Ավելին՝ Արևմուտքի հետ լարվածության աճը, Մոսկվայի նկատմամբ սանկցիաները միմիայն նպաստում են Պուտինի վարկանիշի (ավելի ճիշտ՝ նրա կարևորության) աճին: Փորձը ցույց է տալիս, որ միջին վիճակագրական ռուսաստանցու համար «սոցիալ-տնտեսական բարեկեցություն ու ազգային գաղափար» դիլեմայի պարագայում երկրորդն ավելի նախընտրելի է լինում:

p.s. Ընտրական գործընթացն իր ֆորմալ մասով էս ամենում երկրորդական բնույթ է կրում: