Հայրենիքը պատկանում է նրան, ով այնտեղ ապրում է, ոչ թե նրան, ով տուն է գնում Հայրենիքում, բայց ապրում եվրոպայում կամ ԱՄՆ-ում՝ տարիներ շարունակ բոլորին «խեղդում» իր հայրենասիրական ստատուսներով և «փառահեղ» խորհուրդներով․․․ և բնականաբար, ոչ մի պատասխանատվություն չի կրում Հայրենիքի համար․․․ Նա հենց դրա համար էլ մեկնել է Հայրենիքից եվրոպա կամ ԱՄՆ, որովհետև այդ երկրներում չկա պատասխանատվություն, կան միայն դատարկ իրավունքներ, որոնք երբեք չեն երջանկացրել մարդուն․․․

 

Անընդունելի և հակապետական է այն սփյուռքահայերի դիրքորոշումը, որոնք պահաջում են, որ Հայրենիքում ապրողները խոսեն ոչ թե մեր փառահեղ ու անկրկնելի գրական հայերենով, այլ իբր թե իրենց համար ավելի հարազատ տարբեր բարբառներով և ուղղագրությամբ․․․ Չլինի՞ նրանք էլ են գրանտներ ստանում մեր լեզուն էլ ուղղորդելու համար․․․