Էլ-Ալամեինի ճակատամարտ: Առաջին հայացքից սա ոչինչ չի ասում: Սակայն երբ ուսումնասիրում ենք 20-րդ դարի համաշխարհային պատմությունը ապա տեսնում ենք, որ Երկրորդ աշխարհամարտի շրջանակներում բացի եվրոպական թատերաբեմից եղել են նաև այլ թատերաբեմ էր, որոնցից էր նաև Հյուսիս-աֆրիկյան ռազմաճակատը: 1942թ. աշնանը եգիպտական Էլ-Ալամեին քաղաքի մոտակայքում բրիտանական ուժերը Ֆելդմարշալ Բեռնար Մոնտգոմերիի գլխավորությամբ ջարդեցին Էրվին Ռոմելի գլխավորած գերմանո-իտալական ուժերին: Հյուսիսային Աֆրիկայում ուժերի հարաբերակցություն փոխվեց և դա անգլիացիների առաջին հաղթանակներից էր: Չերչիլը նշում էր «Մինչ Էլ-Ալեմայնեն մենք որևէ անգամ չէինք հաղթել: Էլ-Ալամեինից հետո, մենք որևէ անգամ չպարտվեցինք»
Հ.Գ. Իհարկե պատերազմի շրջանակներում Հյուսիս-աֆրիկյան ռազմաճակատի, վերոգրյալ ճակատամարտի, ինչպես նաև շատ այլ կարևոր բաների մասին որևէ բան չի ասվում հայոց «փառապանծ» կրթական հաստատությունների դասագրքերում: