Բաղադրիչները

1 փաթեթ սառեցված խմոր,
1 փաթեթ պուդինգ,
1,5 տուփ սերուցք 38% (375 մլ),
1 բաժակ կաթ (240 մլ),
2 ճաշի գդալ շաքար,
շաքարի փոշի։

Պատրաստումը

Հալեցնել սառեցրած խմորը։
Տաքացնել ջեռոցը 180 աստիճանի տակ։
Տապական ծածկել խոհանոցային թղթով։
Կտրատել խմորը 3 մասի, պատառաքաղով ծակծկել (որպեսզի խմորը հավասար բարձրանա)։
Թխել 7-10 րոպե կամ մինչև կարմրելը։

Կրեմի պատրաստումը

Սերուցքը հարել շաքարով, մինչև պնդանա։
Առանձին ամանի մեջ լցնել կաթը և պուդինգը, հարել մինչև կրեմի պատրաստ լինելը։
Զգուշորեն միացնել հարած սերուցքի հետ, մինչև միատարր զանգաված ստանալը։

Շերտերը պատել կրեմով։ Վերևի շերտի վրա ցանեք շաքարի փոշի։

Բարի ախորժակ։