Թուրքիան միայնակ պայքար է մղում ահաբեկչության ու այդ ահաբեկիչներին աջակցող պետությունների դեմ։ Այդ մասին հայտարարել է թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Նաիլ Չելեբին։Նրա խոսքով, թյուրքախոս երկրները պետք է միավորվեն ու այդ նպատակով ջանքեր գործադրեն։
Ըստ նրա, Թուրքիան ձգտում է միության և ժամանակն է ստեղծել Թյուրքական պետությունների միություն'ԵՄ–ի նմանությամբ։
Նա հավելել է, որ եթե այդպիսի կառույց ստեղծվի, Թուրքիան իրեն այդ պայքարում միայնակ չէր զգա։
Անկարայի և այսօր Թուրքիայում իշխող Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Սև ծովյան ավազանում, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում իրականացնում են եռաշերտ արտաքին քաղաքականություն, որի տարրերը բխում են մեկը մյուսից: Էրդողանը, Թուրքիայի ԱԳՆ, արտաքին հետախուզությունը, իրականացնում են տարբերակված ռազմա-քաղաքական գործողություններ տարբեր արտաքին քաղաքական շախմատային հարթակներում:
Մերձավոր Արևելքում և Հս.Աֆրիկայում՝Մահրիբում Թուրքիան իրականացնում է Ահմեդ Դավութօղլու Ռազմավարական խորություն գրքում տեղ գտած և ուղենիշ համարվող նեոօսմական քաղաքականություն՝Թուրքիայի ազդեցության տարածում, վերականգնում Օսմանյան կայսրության նախկին տարածքում: Դրանք ենթադրում են տնտեսական կապերի հաստատում, փափուկ ուժ, սունիական հողի վրա սունիների պաշտպանություն Սիրիայում, Իրաքում, Հս.Աֆրիկայում, ինչպես նաև Մահմեդական եղբայրների աջակցություն, որոնք Արդարություն և զարգացում կուսակցութան քույր-կուսակցությունն է:
Ինչ վերաբերվում է պանիսլամիզմին, ապա այդ գաղափարը՝նեոօսմանիզմի հետ մի ճակատով Անկարան առաջ է մղում Բալկաններում՝պաշտպանելով տեղի թուրքական համայնքները, ինչպես նաև ալբանացիներին, կովոսավարներին, բոսնիացիներին՝ընդդեմ սերբական, ռուսամետ, քրիստոնյա տարրի:
Պանթուրքիզմի քաղաքականությունը Անկարան ուղղում է դեպի թյուրքախոս, թյուրքական ժողովուրդներ՝Կենտրոնական Ասիա, Հյուսիսային Կովկաս՝թե պանիսլամիզմ՝սունիական, թե պանթուրքիզմ՝Հս.Կովկասի որոշ ժողովուրդների ունեն թյուրքական ծագում, ինչպես նաև ՌԴ-ի դեմ՝Թաթարստան, Չուվաշիա, Բաշկորտոստան, Յակուտիա և այլն: Այդ քաղաքականությունը տարածվում է նաև Չինաստանի վրա՝Սինցզյան-Ույգուրական շրջանում տեղի ույգուրների աջակցությունը:
Թուրքերը ՌԴ-ի դեմ է սկսել գործել նաև Ղրիմում՝տեղի թաթարներին, ինչպես նաև գորշ գայլերներին օգտագործելով:
Թուրքիան նեոօսմանիզմը, պանիսլամիզմը, պանթուրքիզմը օգտագործելու է յուրաքանչյուր տարածաշրջանի, երկրի նկատմամբ յուրովի՝ելնելով այդ երկրի ժողովուրդների ծագումից, լեզվից, կրոնից, օսմանյան արմատներից ու ժառանգությունից: Նոր բան Անկարայի քաղաքականության մեջ չկա՝ սուլթաններ–երիտթուրքեր-Էրդողան «շղթան» միահյուսված է։