Քանի դեռ համահայկական հանրահավաքին կգնա 1000 մարդ ու կազմակերպիչները դրանից դաս չեն քաղի: Քանի դեռ էդ «համահայկական»--ը 1000 հոգի մարդն ա ու դրանից իրանք ոչ միայն դասեր չեն քաղի այլ նաև մեր վրա մունաթ կգան, ուրեմն Դիանան էլ մեդալը կփայլացնի ու կխնդա մեր վրա (իմ վրա չի կարա խնդա):
Էս երկու իրադարձությունները իրար հետ մի կապով են կապվում: Կեղծ լինելով:
Օրակարգը կեղծ ա: Մշակույթից մինչև քաղաքականություն հստակ հավատի արժանի օրակարգ չի մնացել:
Իրակնում ես չեմ նեղվում, որ Դիանան մեդալ ա ստացել, որովհետև իրա սերիալները իմ ընտանիքում չեն նայում, ըստ այդմ, ինքն ինձ չի խանգարում: Ես չեմ նեղվի, որ վաղը Հրաչ Մուրադյանը Պատվո լեգիոնի շքանշան ստանա՝ «Կիսաբաց լուսամուտներ»-ի համար: Հրաչն էլ ինձ չի խանգարում, որովհետև ես էդ հաղորդումը չեմ նայում:
Հիմա կասեք, որ ես իմ բոստանից են կոմ ոչինչ չեմ նկատում: Կսխալվեք: Թող չնայեն: Հիմա
21-րդ դարն ա, ու ենքան որակով հաղորդումներ կան, որոնք մի ժամում ոչուփուչ կանեն էդ սերիալները: Բայց մարդիկ որոնց չեն ստիպում, գնում ու միացնում են էդ սերիալները ու Հրաչ ջանին: Սրա մեղավորն էլ հո գազելներն ու թաղի խուժանը չի:
«Համահայկական» հանրահավաքից էլ չեմ նեղվում: Ինչ կուզեն թող անեն: Իրենք, իրենց կոչերը ու իրենց ցանկությունները: Ես ունեմ իմ կարծիքը: Չեմ ցանկանում այդ մարդկանց տեսնել իշխանության մեջ և վերջ: Դա իմ իրավունքն ա, ու գլուխը պատով կտա մեկը, որը կփորձի հակառակել ու ինձ վատաբանել իմ ցանկությունների մեջ:
Հա, մունաթի ու կեղծ օրակարգի ժամանակներում, ամեն ինչ հնարավոր ա: Բայց դրանից նեղվել ու տխրել պետք չի: Ամեն ինչ իր ժամանակն ունի ու մի օր ավելի լավ մակարդակ կլինի, ավելի լավ հաղորդումներ կլինեն, ավելի լավ ֆիլմեր կլինեն ու հարթակում կլինեն մարդիկ, որոնց համար տասնյակ հազարավորները դրոշակ կբարձրացնեն:
Հարություն Մկրտչյան