Ֆրանսիացի երկարակյաց Ժաննա Կալմանը համարվում է պատմության մեջ ամենածեր մարդը, որ եղել է աշխարհի վրա: Նա կատակով ասում էր, որ իր կյանքի երկար լինելը շոկոլադին, ծխախոտին և կարմիր գինուն հավատարիմ մնալն է:
Բայց իրոք այս կինն ամբողջ կյանքում օգտագործել է այն, ինչը բժիշկներն արգելում են՝ երկար ապրելու համար: Նա մահացավ 122 տարեկանում, բայց ծխում էր, խմում էր, նախաճաշին միայն սուրճ էր խմում, շատ էր օգտագործում կարմիր միս և շաքար:
Նրա մասին անգամ ֆիլմ է նկարահանվել՝ «Ժամանակի տիուհին» անվանումով:
Նա ամեն առավոտ արթնանալուց հետո աղոթում էր, հետո մարմնամարություն անում, առանց օգնության լոգանք ընդունում, պատրաստում ընթրիքին՝ տավարի միս, որ համադրում էր ծխախոտի և գինու հետ: Նրան մի քանի անգամ հետազոտել են տարբեր տարիքում և հայտարարել, որ կինը լիովին սթափ է մտածում, ֆիզիկապես առողջ է և շատ շարժուն:
Նա մահացավ 122 տարեկանում, որից մեկ տարի առաջ էր թողել ծխելը, քանի որ աչքերի վիրահատությունից հետո լավ չէր տեսնում և չէր կարողանում վառել ծխախոտը.իսկ խնդրել ուրիշին ամաչում էր: