Տիեզերական Եկեղեցու վարդապետ ս. Կյուրեղ Երուսաղեմացին մանուկ հասակից խիստ բարեպաշտ էր և իրեն անմնացորդ նվիրել էր աղոթքին ու հոգևոր կրթությանը: Նախ սարկավագ, ապա քահանա դառնալով՝ նա բոլորին զարմացնում էր Սուրբ Գրքի փայլուն իմացությամբ և իր իմաստուն քարոզներով:
Ձեռնադրվելով Երուսաղեմի պատրիարք՝ իր հայրապետության 35 տարիներից 16-ը սուրբն անցկացրեց վտարանդության ու հալածանքների մեջ՝ քանիցս աքսորվելով արիոսականների զրպարտությունների պատճառով:
Բայց նա երբեք չհուսահատվեց, այլ շարունակում էր քարոզել և ուսուցանել մարդկանց:
Ս. Կյուրեղի ավանդած երկերից խիստ արժեքավոր է «Կոչումն ընծայության» աշխատությունը, որը վերաբերում է երախաներին մկրտության նախապատրաստելու խնդրին: