Եթե պայմանական 100$-ով անցած տարի ավելի շատ ապրանք ու ծառայություն էիր կարողանում ձեռք բերել, քան այս տարի, նշանակում է՝ մեծ հաշվով դրական միտում չունենք:
Մինչդեռ եթե խոսում ենք տնտեսության մակրոցուցանիշների աճի մասին՝ չխորանալով դրա կառուցվածի ու հաշվարկման ձևերի մեջ, կարելի է նշել, որ խոշոր խաղացողների մոտ որոշ ոլորտներում ապրանքաշրջանառության և եկամտի աճը, հաշվի առնելով աշխատաշուկայի վիճակն ու աշխատավարձերի միջինացված չափերը, տրամաբանորեն չի հանգեցնում աշխատակից-քաղաքացիների աշխատավարձերի բարձրացմանը, հետևաբար նաև գնողունակության ինդեքսի ավելացմանը:
Այսինքն՝ տնտեսական աճի թվերը կարճաժամկետ միջակայքում պարտադիր չէ, որ հանգեցնեն քաղաքացիների գնողունակության բարձրացմանը, հետևաբար՝ քաղաքացու սոցիալական բեռի թուլացմանը: