Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերայից անցել է 20 տարի, իսկ երկրպագուները դեռևս չգիտեն և չեն դադարում հարցնել, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ռոզան տեղ չտվեց Ջեքին․ չէ՞ որ նրանք կտեղավորվեին:
Եվ այսքան տարի անց ռեժիսորը որոշեց ի վերջո պատասխանել այդ հարցին: Հնարավոր է՝ պատասխանը նյարդայնացնի, այնպես որ, նյարդերից թույլ մարդիկ ավելի լավ է՝ անգամ չկարդան սա:
Այսպիսին էր պատասխանը. «Սցենարի վերջին էջում գրված էր, որ Ջեքը պետք է մեռնի: Եվ էական չէ, թե ինչպիսին կլիներ մահը, այն պետք է լիներ»:
Ահա և վերջ, հենց սրան էին մարդիկ այսքան տարի սպասում․ Ջեքը պետք է մեռներ, փրկել նրան ոչ ոք չէր պատրաստվում: Դաժան է իհարկե, բայց եթե դա չլիներ, հնարավոր է՝ ֆիլմն այսքան դիպուկ չստացվեր: