Իտալացի ռետուշավորող, մանիպուլյատոր և արտ տնօրեն Քրիստիան Ջիրոտտոն որոշակի պրոֆեսիոնալ շրջանակներում՝ բավական հանրաճանաչ անձ է։ Սակայն նրա մի նախագիծը նրան բերեց համաշխարհային համբավ։ Ֆոտոարվեստի աստված և տիրակալ՝ ահա թե ինչպիսի մականուններ կտեսնեք նրա անվան առաջ աշխարհի հանրաճանաչ ամսագրերի էջերում։

 

«Սոցիալական կենդանիներ» նախագիծը՝ յուրահատուկ խիզախ և ծաղրանկարային պոստերների սերիա է, որը նվիրված է մեր օրերի սելֆիի մշակույթին։ Այն փոխանցում է «սելֆի-ախտանիշի» էության ամբողջական գունապնակը։ Խորհուրդ ենք տալիս անպայման դիտել այս նկարները։